Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Կառավարության օրակարգում երբեք չի եղել Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակ կազմելու հարց

Կառավարության օրակարգում երբեք չի եղել Հայոց ցեղասպանության զոհերի 
ցուցակ կազմելու հարց

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի կառավարության օրակարգում երբեք չի եղել Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակ կազմելու հարց:

«Արմենպրես»հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցեղասպանության զոհերի ցուցակի վերաբերյալ արդեն պարզաբանում հնչել է, և այդպիսի օրակարգ չի եղել երբեք: Մեր կառավարության օրակարգում, իմ օրակարգում նման հարց չի եղել երբեք»,–ասաց վարչապետը:

Ավելի վաղ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարզաբանել էր, որ Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի ցուցակներ կազմելու թեմայով որևիցե քաղաքական որոշում չկա, Ազգային ժողովի իշխող խմբակցությունը նման քննարկում չի ունեցել, իսկ այդ առումով հնչեցված միտքն իր անձնական կարծիքն է ընդամենը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]